News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) առաջարկել է որպես տուգանք Boeing կորպորացիայից գանձել 3,9 մլրդ դոլար մոտ 133 ինքնաթիռների վրա անորակ շարժիչներ տեղադրելու պատճառով, որոնց թերությունները թաքցվել են ընկերության կողմից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ավիակարգավորողի հայտարարությանը։

«ԴԱՎ-ը հավաստիացնում է, որ Boeing-ը չի կարողացել վերահսկել իր մատակարարների կողմից որակի վերահսկման ընկերության պահանջները»,- ասվում է տեքստում։ Այդ սխալն առաջ է բերել խնդիրներ ինքնաթիռների թեւերի ստորին հատվածներում, որոնք ապահովում են հավելյալ ուղղահայաց ծանրություն թռիչքի եւ վայրէջքի ժամանակ։

Նշվում է, որ Boeing-ը 30 օր ունի, որպեսզի պատասխանի ավիակարգավորողի առաջարկին։

Հունիսին ԴԱՎ-ը տեղեկացրել էր, որ Boeing-ին պատկանող ուղեւորատար 737 MAX եւ 737 NG ինքնաթիռների առանձին մասեր կարող էին արտադրվել ոչ ճիշտ, ինչը կպահանջի դրանց փոխարինում այդ դասի ինքնաթիռներում։ Ինչպես ճշտել է ավիակարգավորողը, արատավոր դետալները «կարող են ժամանակից շուտ շարքից դուրս գալ, դրանց վրա կարող են ճաքեր առաջանալ «սխալ պատրաստման պատճառով», ինչը հանգեցնում է թռիչքի ժամանակ օդանավի վնասվելուն։

737 MAX-ի շահագործումը դադարեցվել է երկու վթարներից հետո։ Այս տարվա մարտի 10-ին Եթովպիայում կործանվեց Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը, զոհվեց 157 մարդ։ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ավիաընկերության նույն մոդելի  ինքնաթիռի կործանման զոհ դարձավ 189 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ