News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը շաբաթ օրը փակ մասնավոր ունկնդրություն է տվել Մալթայի՝ պաշտոնից հեռացող վարչապետ Ջոզեֆ Մուսքաթին, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ Հռոմի պապը անտեսել է ունկնդրությունը հանելու կոչերը  մալթացի լրագրողի սպանության շուրջ սկանդալի պատճառով, որում ներգրավված է եղել Մուսքաթը։

Ֆրանցիսկոս Առաջինը հանդիպել է Մալթայի վարչապետի, նրա տիկնոջ եւ ընտանիքի մյուս անդամների հետ շաբաթ առավոտյան։

Այս իրադարձության համար անսովորն այն էր, որ լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել այն։ Միեւնույն ժամանակ, Վատիկանի մամուլի քարտուղարի խոսքով՝ այդ հանդիպումը նախատեսված էր շատ ամիսներ առաջ։

Մուսքաթը կիրակի հայտարարել էր, որ կթողնի կառավարող Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը հունվարի 12-ին, երկրի վարչապետի պաշտոնը լքելուց մի քանի օր հետո։

Նրա ընդդիմախոսները հայտարարել են, որ նա պետք է պաշտոնը թողնի անհապաղ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ