News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքապետարանի ամանորյա ծախսերին։

Գրառումն ամբողջությամբ ներկայանցում ենք ստորեւ․

«Երեկ ավագանու նիստի ժամանակ խոսեցի կառավարության եւ քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակում անցկացվող միջոցառումներին տրամադրվող ահռելի գումարի՝ շուրջ 321 մլն դրամի մասին։ Ուզում եմ հստակեցնել, որ սրա մեջ ամենեւին չեն մտնում վարչական շրջանների ամանորյա ծախսերը։ Վերջիններս ներառյալ, ընդհանուր գումարը կազմում է շուրջ 550 մլն դրամ։

Կառավարությանը խորհուրդ կտայի պահուստային ֆոնդից տրամադրվող այդ 271 մլն դրամն ուղղել Գյումրի։ Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր։ Այ դա կլիներ «ամանորյա հրաշք»։ Քաղաքապետարանն էլ կարող էր ընդամենը զուսպ լինել իր ծախսերի մեջ եւ լուծեր բազմաթիվ խնդիրներ, որոնք օրհասական են։ Ամանորը միշտ էլ լավ է անցել Երեւանում։ Պետք չի 1.2 մլն $ ծախսել ու հպարտանալ դրանով։

Այս ամենն ինձ հիշեցնում է հիվանդ մի կնոջ, ում դալուկ դեմքին շպար են քսում ու աչքերը ներկում, բայց ողջ մարմինը քայքայվում է»։

Ավելի ուշ նա հավելել է. «Փաստորեն, իմացանք, որ կառավարությունը 271 մլն գումար պահուստային ֆոնդից տրամադրել է, որ մարդիկ հնարավորություն ունենան վարչապետի հետ մի մեծ ընտանիքի մաս զգալ իրենց։ Ու կոտրեն տարիներով ձեւավորված ուտուշխմուշային կարծրատիպերը։

Շատ զիլ հիմնավորումներ են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ