News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կլիմայական փոփոխությունները եւ աղտոտումները պատճառ են դառնում օվկիանոսներում թթվածնի մակարդակի կրճատման եւ սպառնում են ձկների շատ տեսակների։ Այսպիսի հետեւության է հանգել Բնության պաշտպանության միջազգային միության (IUCN) հետազոտողների խումբը, հայտնում է BBC News-ը։

Աղտոտումների վնասի մասին հայտնի է դարձել շատ տասնամյակներ առաջ, սակայն այժմ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ օվկիանոսի վրա ավելի վատ են ազդում կլիմայական փոփոխությունները։

Նրանց խոսքերով՝ այսօրվա դրությամբ թթվածնի ցածր մակարդակից տառապում է օվկիանոսներում մոտ 700 հատված, այն դեպքում, երբ 1960-ական թվականներին թթվածնի ցածր մակարդակ գրանցվել էր ընդամենը 45 հատվածներում։

Գիտնականները նաեւ եզրակացրել են, որ կլիմայական փոփոխությունները սպառնում են ձկների այնպիսի տեսակների ոչնչացմամբ, ինչպիսին են թունան, մարլինը եւ շնաձուկը։

Բացի այդ, IUCN-ի հետազոտությունների համաձայն, այսօրվա դրությամբ օվկիանոսների աղտոտման աղբյուր են հանդիսանում այնպիսի քիմիկատների արտանետումները, ինչպիսին են ազոտը եւ ֆոսֆորը, որոնք ջրի մեջ են ընկնում ֆերմաներից եւ գործարաններից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ