News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դանիայի սոցիալ-դեմոկրատական կառավարությունը եւ երկրի յոթ այլ կուսակցություններ համաձայնեցրել են օրենսդրական նախագիծ, որն ուղղված է մթնոլորտ վնասակար արտանետումների կրճատմանը, հայտնում է DW-ը։

Դեկտեմբերի 6-ի երեկոյան ստորագրված փաստաթղթի համաձայն, ծրագրվում է մինչեւ 2030թ․ 70 տոկոսի հասցնել մթնոլորտ վնասակար արտանետումների կրճատումը՝ համեմատած 1990թ․ մակարդակի հետ, հայտնում են կլիմայի եւ էներգետիկայի խնդիրների դանիական նախարարության կայքում։ Բացի այդ, մինչեւ 2050թ․ պետք է հասնել կլիմայական չեզոքության, այսինքն ածխաթթու գազի արտանետումները չպետք է գերազանցեն այն ծավալը, որը կարող է կլանվել։

Առաջարկվում է, որ այդ նպատակները պարտադիր կլինեն ինչպես ներկայիս կառավարության, այնպես էլ նրանց համար, ովքեր իշխանության կգան ապագայում։ Օրենսդրական նախագիծը պարունակում է նաեւ միջանկյալ նպատակներ, որոնց հասնելը պետք է պարբերաբար ստուգման ենթարկվի։ Այդ նպատակների համար ծրագրվում է ընդլայնել երկրի Կլիմայական խորհրդի կազմը եւ ավելացնել դրա ֆինանսավորումը։

Դանիայի խորհրդարանը նախագծի հարցով քվեարկությունը կանցկացնի 2020թ․ փետրվարին։ Ակնկալվում է, որ օրենքը կընդունվի, քանի որ դրան հավանություն տված կուսակցությունները զբաղեցնում են խորհրդարանի 179 տեղից 167-ը։

Շրջակա միջավայրի պահպանման դանիական ասոցիացիան բարձր է գնահատել օրենսդրական նախագիծը՝ անվանելով այն «պատմական քայլ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ