News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 26
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 17:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդգես Սուրենյանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (ներսում երեխաներ կան):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, ով անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ տան նախասրահում 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է բալոնից արտահոսած գազը եւ ջերմահարվել նախասրահի մուտքի դուռը՝ մասամբ:

Ներսում են գտնվել Արմեն Ա.-ն (ծնված 1949 թ.), Թեհմինա Ա.-ն (ծնված 2007 թ.), Անահիտ Ա.-ն (ծնված 2017 թ.) եւ Լիլիթ Գ.-ն (ծնված 1949 թ.). վերջինս ունեցել է ծխահարման խնդիր, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները տանից դուրս են բերել Թեհմինա եւ Անահիտ Ա.-երին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ