News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պենտագոնի թիրախը կարող է ուղղվել դեպի մրցակցությունը Մոսկվայի եւ Պեկինի ռազմական ոլորտի հետ՝ չնայած Մերձավոր Արեւելքում սպառնալիքների թվի աճին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Մարկ Էսփերը Կալիֆոռնիա նահանգի Սիմի Վելի քաղաքում Ռոնալդ Ռեյգանի անվան Ազգային պաշտպանության հարցերով ֆորումում (The Reagan National Defense Forum) ելույթ ունենալից, հաղորդում է  DW-ը:

Էսփերն անվանել է Ռուսաստանն ու Չինաստանը որպես «ներկայիս ռեւիզիոնիստական գերտերություններ», որոնք պնդում են վերանայել ստատուս քվոն համաշխարհային քաղաքականության մեջ: Այդպես, ըստ նրա, Մոսկվան եւ Պեկինը պարբերաբար պգտագործում են վետոյի իրենց իրավունքի հնարավորությունը, որպեսզի արգելափակեն պակաս ազդեցիկ պետությունների կողմից որոշումների կայացումը:

Ամերիկյան նախարարը նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը բոլոր հնարավոր միջոցները ներդնում է հիպերձայնային զենք ստեղծելու համար այն պայմաններում, երբ Վաշինգտոնը ստիպված է հասնել Մոսկվային այդ ոլորտում:

«Մենք դադար էինք տվել այդ տեխնոլոգիայում մի քանի տարի առաջ, երբ ունեինք ակնհայտ առավելություն, այժմ մենք փորձում ենք հասնել Մոսկվային»,-ընդգծել է Էսփերը: «Նախարարությունը ներդնում է յուրաքանչյուր դոլարը, որը մենք ֆիզիկապես կարող ենք օգտագործել հիպերձայնային զենքի ոլորտում մրցակցային առավելություն ունենակու համար»,-պարզաբանել  նախարարը:

Խոսելով Մերձավոր Արեւելքում իրավիճակի մասին՝ Էսփերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է տարածաշրջանում ունենա բավարար ուժ համոզվելու, որ նրանք ներքաշված չեն լինի Իրանի հետ զինված հակամարտության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ