News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը Իսրայելի երբեւէ ունեցած լավագույն ընկերն է:

Նա հայտարարել է, որ ամերիկյան հրեաները սխալվել են՝ քվեարկելով դեմոկրատների օգտին իրեն նախորդող Բարաք Օբամայի ժամանակ, հաղորդում է AFP-ը:

«Ձեզնից շատերը քվեարկել են վերջին վարչակազմի ներկայացուցիչների օգտին: Մի օր դուք ստիպված կլինեք բացատրել դա, քանի որ ես չեմ կարծում, որ նրանք (դեմոկրատները՝ խմբ.) չափազանց շատ են սիրում Իսրայելին»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ «Իսրայելը երբեք ավելի լավ ընկեր չի ունեցել Սպիտակ տանը, քան իրենց նախագահ Դոնալդ Թրամփը»:

Թրամփը ելույթ է ունեցել իսրայելա-ամերիկյան խորհրդի նիստի ժամանակ, որը հասարակական կազմակերպություն է, որի հովանավորներից է միլիարդատել Շելդոն Ադելսոնն ու նրա տիկին Միրիամը՝ լինելով Թրամփի հայտնի կողմնակիցները:

Հրեաները կազմում են էլեկտորատի փոքր մասը, սակայն Ֆլորիդայում նրանք ներկայացնում են ընտրողների որոշիչ մասը: Պատմականորեն ամերիկյան հրեաները քվեարկում են դեմոկրատների օգտին:

Թրամփը, որը հույս ունի վերընտրվել երկրորդ ժամկետում, հատկապես ջանասիրաբար փորձում է ստանալ ամերիկյան հրեաների ձայները:

Պաշտոնը ստանձնելու պահից ի վեր նա փոխել է Մերձավոր Արեւելքում ամերիկյան բազմամյա քաղաքականությունը՝ կատարելով իսրայելյան մի շարք պահանջներ եւ գրեթե փակելով դուռը պաղեստինցիների դեմ:

Նա ճանաչել է Յերուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչպես նաեւ ընդունել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում: Նոյեմբերին Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ այլեւս չի համարելու Արեւմտյան ափին օկուպացված պաղեստինյան հողերում իսրայելյան բնակավայրերը որպես անօրինական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել