News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանը հայտարարել է, որ ապամիջուկայնացման մասին հարցը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից:

«Մեզ պետք չէ վարել երկարատեւ բանակցություններ ԱՄՆ-ի հետ, եւ ապամիջուկայնացումն արդեն հանված է բանակցությունների օրակարգից»,-հայտարարել է դեսպան Կիմ Սոնգը, հաղորդում է CBS News-ը:

 «Ենթադրվող «կայուն եւ բովանդակային երկխոսությունը», որին հավակնում են Միացյալ Նահանգները, ուրիշ ոչինչ է, քան ժամանակը խնայող հնարք, որը թույլ է տալիս ռացիոնալ կերպով օգտագործել ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի երկխոսությունը բացառապես իր ներքին քաղաքական օրակարգում»,-ասել է նա:

Կին Սոնգը նաեւ արձագանքել է չորս եվրոպական երկրների՝ դեկտեմբերի 4-ին արված համատեղ հայտարարությանը, որով «քննադատել էր» Հյուսիսային Կորեային: Նա անվանել է այդպիսի գործողությունները «եւս մեկ լուրջ եւ հիմար սադրանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ