News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
479.33
EUR
531.82
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում  տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան (բենզատար) բախվել է պատին և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Ամառանոցային փողոցի թիվ 121 տան պարսպին և շրջվել, ինչի հետևանքով պարիսպը (մոտ 5 քմ) փլուզվել է, իսկ երկաթյա դարպասը՝ ամբողջությամբ պոկվել: Տուժածներ չկան:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան ուղղվել է, այնուհետև վառելիքի արտահոսքի դադարից հետո՝  մոտեցվել ավտոքարշակին:

Փրկարարները կատարել են ճանապարհի փրփրահեղուկով լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների բացահայտումը իրավապահների պատվի հարցն է. ՀԿ
Հարկավոր է իրականացնել համապարփակ հետաքննություն...
Անցած մեկ օրում բացահայտվել է հանցագործության 51 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 70 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ…
Կոտրել են ամառանոցի պատուհանի ճաղավանդակը եւ նկուղից գողացել տրակտորի շարժիչ, 4 վերամբարձիչ եւ անվադող
Հունվարի 21-ին կասկածվողներից երկուսը հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել Էրեբունու բաժին...
Երեւանում հրդեհ է բռնկվել արագ սննդի շարժական կետում
Նալբանդյան փողոցից դեպի «ՍԱՍ» սուպերմարկետ տանող ճանապարհին այրվել է արագ սննդի կետի բենզինով աշխատող գեներատորը…
Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել. հայտարարություն
Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել…
Ինը տարի երեխաների հետ նկուղում ապրող հոլանդացուն մեղադրանք է ներկայացվել
Վեց երեխաների հետ ինը տարի նկուղում ապրող հոլանդացուն մեղադրանք է ներկայացվել...
Ֆոտոռեպորտաժներ