News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կպչուն ժապավենով պատին ամրացված բանանի տեսքով արվեստի գործը, որը վաճառվել էր 120 հազար դոլարով, «սարսափելի» ճակատագրի է արժանացել: Արթ-օբյեկտը կերել է Նյու Յորքի բնակիչ Դեւիդ Դաթունը, որը հայտնի է իր փերֆորմանսներով, հաղորդում է FoxNews-ը:

«Կոմեդիաենթ» անունը կրող բանանի արթ-օբյեկտը իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի աշխատանքն է: Այն ցուցադրվել էր Մայամիում էմանուել Փերոթինի պատկերասրահում: Ստեղծագործությունը վաճառվել էր 120 000 դոլարով ֆրանսիացի կոլեկցիոներին:

Դա չէր խանգարել Դեւիդ Դաթունին մուտք գործել սրահ, պոկել բանանն ու ուտել այն շփոթված այցելուների առջեւ: Իր ներկայացումը նա անվանել էր «Քաղցած նկարիչ»:

Դեպքի մասին պատկերասրահը հայտնել էր անվտանգության ծառայությանը, սակայն Դաթունն արդեն փախուստի էր դիմել:

Պատկերասրահի ներկայացուցիչ Լյուսեն Թերասը նշել է, որ արվեստի գործը դեռ կարելի է փրկել: Այն ուներ իսկության վկայագիր եւ նշումներ, որ սեփականատերերը կարող են փոխարինել բանանն անհրաժեշտության դեպքում: «Նա չի ոչնչացրել արվեստի գործը: Բանանը լավ գաղափար է»,-ասել է Թերասը:

Պատկերասրահի սեփականատեր Փերոթինը օդանավակայանի ճանապարհին էր, երբ տեղեկացել էր, որ բանանը կերել են: Զայրույթի մեջ նա վերադարձել էր պատկերասրահ, որի այցելուներից մեկը փորձել էր ոգեւորել նրան՝ տալով մեկ ուրիշ բանան: Փերոթինը եւ պատկերասրահի օգնականը փակցրել են նոր բանանը պատին:

Կաթելանը «Ամերիկա» անունով 18-կարատանի ոսկե զուգարանակոնքի հեղինակն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ