News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կարիճը խայթել է կնոջն ինքնաթիռում թռիչքի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյից Ատլանտա թռիչքի ժամանակ, որն իրականացվում էր United Airlines ավիաուղիների կողմից:

Fox News-ի հաղորդմամբ՝ կինը ծակոց է զգացել ոտքի հատվածում, եւ գնացել զուգարան: Նրա խոսքով՝ ողջ կարիճն ընկել է նրա տաբատից եւ սողալով գնացել հատակի վրայով: Կենդանուն բռնել է բորտ-ուղեկցորդուհին: Կնոջը ցուցաբերվել է բուժօգնություն: Համաձայն հաղորդագրությունների՝ նա լուրջ տրավմա չի ստացել եւ ամեն ինչ լավ կլինի: Չի հաջողվել պարզել, թե ինչպես է կարիճը հայտնվել ինքնաթիռում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ