News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են ավարտին հասցնել կառավարության նախաձեռնած կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, որոնք դարձել էին երկրում բողոքի ցույցերի պատճառ: Այդ մասին կիրակի հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում:

«Ես լի եմ բարեփոխումներն ավարտին հասցնելու վճռականությամբ եւ մեծ ցանկություն ունեմ դա անելու՝ հարգելով մարդկանց եւ արձագանքելով նրանց մտահոգություններին»,-ասել է Ֆրանսիայի վարչապետը:

Չորեքշաբթի Ֆրանսիայի վարչապետը մտադիր է պարզաբանում տալ իրականացվող բարեփոխման մասին: Ֆիլիպը խոստացել է, որ «իշխանությունները կկարողանան տալ դրական պատասխաններ բազմաթիվ քաղաքացիների հարցերին, որոնք տառապում են անարդարությունից ներկայիս համակարգի պատճառով. խոսքը, մասնավորապես, վերաբերում է կանանց եւ ֆերմերներին»: «Եթե մենք այսօր չիրականացնենք խորքային, լուրջ եւ աստիճանական բարեփոխում, ապա դա կանի մեկ ուրիշն ապագայում, միայն թե շատ ավելի կոշտ ձեւով»,-նշել է նա:

Ինչպես հայտնել է Ելիսեյան պալատում աղբյուրը, կիրակի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կանցկացնի խորհրդակցություն վարչապետի եւ նախարարների հետ, որոնց պատասխանատվության շրջանակում են կենսաթոշակային բարեփոխումներն անցկացնելու հարցերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Զանգվածային բողոքի ցույցերը մեկնարկել էին Ֆրանսիայում դեկտեմբերի սկզբին: Առաջին խոշոր համազգային գործադուլն անցկացվել էր երկրում դեկտեմբերի 5-ին 42 հատուկ կենսաթոշակային ռեժիմ պարզեցնելու կառավարության ծրագրերի առնչությամբ, որոնց շնորհիվ առանձին ոլորտների աշխատակիցները, այդ թվում՝ երկաթգծայիններն ու էներգետիկները, կարող են թոշակի անցնել ավելի վաղ եւ ստանալ ավելի շատ: Իշխանությունները նաեւ մտադիր են երկարաձգել կենսաթոշակային վճարումների ժամանակահատվածը քաղաքացիների բոլոր խմբերի համար: Կառավարությունը համարում է, որ այդ քայլերն անհրաժեշտ են մոտ ապագայում կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման հարցում բազմամիլիարդանոց դեֆիցիտից խուսափելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ