News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի կողմից 2019 թվականը ամփոփող հոլովակ է հրապարակվել։

Բաթոյանը ամփոփելով տարին, մասնավորապես, նշել է, որ 2019 թվականին ընթացիկ ծրագրերից բացի նախաձեռնել են սոցիալական միջոցառումներ, որոնք ուղղված էին խոցելի խմբերի և անապահով ընտանիքների սոցիալական աջակցությանը․ «Մանկատան 300 շրջանավարտների տրամադրվեցին բնակարանների ձեռքբերման վկայականներ 6 միլիոն 300 հազար դրամի սահմաններում։ Գյուղական համայնքներում ապրող և անչափահաս երեխաներ ունեցող 1000 ընտանիքներ ընդգրկվել են աղքատության փուլային հաղթահարման ծրագրերում։ Այս միջոցառման շրջանակում ընտանեկան նպաստ ստացող քաղաքացիներին կտրվի անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն։ Բացի որոշակի գլխաքանակը, ընտանիքները կունենան անասնակեր ձեռք բերելու, անասնաբուժական ծառայություններից անվճար օգտվելու իրավունք, ինչպես նաև սեփական տնտեսությունը վարելու և եկամուտներ ստանալու համար խորհրդատվություն։ 2020 թվականին մեր ծրագրերն ուղղված են լինելու կարիքի վրա հիմնված աջակցության տրամադրմանը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայմանը և իհարկե աշխատանքի խրախուսմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել