News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր ամենահամարձակ արարքը մայթին հեծանիվով երթեւեկելն էր: Նա խոստովանել է Sky News հեռուստաալիքին, որ ոչ միշտ է պահպանում հեծանիվով մայթին երթեւեկելու արգելքը:

«Սակայն ես ցանկանում եմ, որ դուք իմանաք, որ ես կտրուկ քննադատության եմ ենթարկում մարդկանց, որոնք հեծանիվով երթեւեկում են մայթին: Ես համարում եմ, որ դա սխալ է, եւ ինձ հաճելի չէ, որ ես երբեմն կարող եմ վարել մայթին նախքան հեծանիվը կայանելը»,-խոստովանել է Ջոնսոնը, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Երբ նա աշխատում էր Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում, իսկ այնուհետեւ որպես Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, բազմիցս հայտնվում էր լուսանկարիչների տեսախցիկի օբյեկտիվում քաղաքում հեծանիվով տեղաշարժվելիս:

Դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ, որոնք նախաձեռնել է Ջոնսոնը խորհրդարանում Brexit-ի շուրջ համաձայնագիրը հաստատելու համար: Ավելի վաղ պատգամավորները հերքել էին Բրյուսելի հետ գործարքը, որը կազմվել էր Ջոնսոնին նախորդող Թերեզաի Մեյի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ