News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի 29 հասցեում հատվել են առողջ ծառեր։ Այս մասին ահազանգում են ֆեյսբուքյան օգտատերերը։

Հասմիկ Մանուկյանը ծառերի հատման լուսանկար է հրապարկել և այն «ծառերի սպանդ» որակել։

Լիլի Խաչատրյանն էլ տեսանյութ է հրապարակել և գրել, որ անձամբ է տեսել՝ ծառերը չորացած չէին, «սեզոնին էլ հեչ հրդեհավտանգ վիճակ չէին ստեղծում»։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ այդ հասցեում մասնավոր տարածք է, իսկ թե արդյոք այդ տարածքում շինարարություն է նախատեսվում կատարել, նա ասաց, որ այս պահին ինֆորմացիա չունի։

Տպել
Ամենաշատ