News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի բնապահպան ակտիվիստներն օգտագործել են նախագահ Էմանուել Մակրոնի առեւանգված դիմանկարները Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ կիրակնօրյա բողոքի ցույցի ժամանակ, որպեսզի փորձեն ստիպել կառավարությանն ավելի շատ քայլեր նախաձեռնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում, հաղորդում է AP-ը:

Այդ բողոքի ցույցն արտասովոր կլիմայական շարժման մասին է, որի ընթացքում ակտիվիստները առեւանգել են Մակրոնի ավելի քան 130 դիմանկար Ալպերից մինչեւ Ատլանտիկա:

Նրանք համարում են, որ բիզնեսի սիրահար Մակրոնը ոչ բավարար քայլեր է ձեռնարկում Ֆրանսիայում արտանետումների քանակը կրճատելու համար: Ակտիվիստները բերել են ցույցին դիմանկարները՝ 180 աստիճանով շրջելով դրանք ցույց տալու, որ համարում են Մակրոնին երկերեսանի, եւ կոչ են անում կառավարությանն ավելի վճռական գործողություններ նախաձեռնել կլիմայի հարցով բանակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունենում Մադրիդում:

Ակտիվիստները հատկապես դժգոհ են, որ Ֆրանսիան չի կատարում իր միջազգային պարտավորությունները արեւային եւ քամու էներգիա օգտագործելու ծավալները մեծացնելու եւ արտանետումները կրճատելու ուղղությամբ: Ֆիանսիան բավականին հետ է մնում իր եվրոպական հարեւաններից էներգիայի վերականգնվող աղբյուրներ օգտագործելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ