News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ինստագրամյան իր էջում շնորհավորել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և Վանեցյանի հետ լուսանկար հրապարակել։

«Այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է։ Չնայած երիտասարդ տարքիին` Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և «գեներալի» զինվորական կոչում։ Նա շարունակաբար պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԱԾ-ում, իսկ 2018 թվականից ղեկավարել է կառույցը։ Համոզված եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ջատագովը։ Սրտանց շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողոջություն և հաջողություններ»,- լուսանկարին կից գրել է Կադիրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ