News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

TF International Securities ընկերության աշխատակից եւ Apple-ի արտադրանքի մասին բազմաթիվ ճիշտ կանխատեսումների հեղինակ Մինգ Չի Քոուն պատմել է, թե ինչ տեսք կունենան iPhone սմարթֆոնները 2020 եւ 2021 թվականներին: Վերլուծաբանը համարում է, որ հաջորդ տարի մեզ սպասվում է Apple սմարթֆոնների միանգամից հինգ նոր մոդելներ, որոնցից չորսը կտարբերվեն նոստալգիկ դիզայնով, հաղորդում է Naked-Science-ը:

Արդեն չորս ամիս անց՝ 2020 թվականի մարտին, տեղի կունենա iPhone SE ռեինկարնացիայի ցուցադրությունը SE2 պայմանական նշանի ներքո: Սարքի դիզայնը նման կլինի iPhone 8-ին, իսկ բնութագրիչները՝ iPhone 11-ին: Երկրորդ սերնդի SE-ն կստանա 12 Մպ հիմնական տեսախցիկ եւ նմանատիպ սելֆի-տեսախցիկ, 2000 մԱժ մարտկոց, երեք գիգաբայթ օպերատիվ հիշողություն եւ 4.7 դյույմանոց էկրան, ընդ որում՝ ոչ թե OLED, այլ LCD:

Աշնանը Apple-ը կուրախացնի երկրպագուներին եւս չորս մոդելներով 5G ապահովմամբ եւ OLED էկրաններով: Այդ հեռախոսների յուրահատկությունը կլինի iPhone 4/5-ի ոճի դիզայնը պակաս կլորացված անկյուններով: Պայմանական iPhone 12-ն ու 12 Plus-ը կստանան կրկնապատկված հիմնական տեսախցիկներ, իսկ երկրանի անկյունագիծը կլինի 5.4 եւ 6.1 դյույմ համապատասխանաբար: Եւս երկու մոդելներ (iPhone 12 Pro եւ iPhone 12 Pro Max) կունենան 6.1 եւ 6.7 դյույմանոց էկրան համապատասխանաբար, ինչպես նաեւ եռակի տեսախցիկ:

Մինգ Չի Քոուն հետաքրքիր կանխատեսում է անում 2021 թվականի համար: Վերլուծաբանի կարծիքով՝ այդ ժամանակ պետք է ի հայտ գա բոլորովին անլար հեռախոս Apple-ից առանց որեւէ միակցիչների: Դեռ ավելին, 2021-ի առաջին կիսամյակում կմեկնարկի iPhone SE 2 Plus-ի թողարկումը: Դրանում Face ID նույնականացման համակարգը կփոխարինի Touch ID մատնահետքի սքաները՝ կողմնային հատվածում տեղադրված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ