News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.37
EUR
516.69
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Իսրայելը գլխավորում է Իրանի ագրեսիայի դեմ ուղղված գլոբալ ջանքերը, կիրակի Երուսաղեմում Makor Rishon թերթի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն,-հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք (Իսրայելը-խմբ.) անդադար ջանքեր ենք գործադրում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, Իրանի վրա ճնշում գործադրելու, Իրանի նկատմամբ ակտիվ ռազմական հակազդեցություն ունենալու շուրջ մեր (իսրայելյան) սահմանին ամրապդնվելու փորձերում: Ըստ էության՝ մենք (Իսրայել) գլխավորում ենք Իրանի դեմ գլոբալ ջանքերը»,-նշել է նա:

Կիրակի Իսրայելի կառավարության ամեն շաբաթ կայացող նիստի ժամանակ Նեթանյահուն նշել է, որ շաբաթվա ընթացքում քննարկել է իրանյան խնդիրները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Շաբաթվա ընթացքում ես անցկացրել են կարեւոր բանակցություններ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առաջնորդների հետ: Ես խոսել եմ (հեռախոսով) նախագահներ Թրամփի եւ Պուտինի հետ, ինչպես նաեւ Լիսաբոնում հանդիպել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Մեկ թեմա էր իշխում բոլոր բանակցությունների ժամանակ՝ Իրանը: Իրանը շարունակում է իր ագրեսիան Մերձավոր Արեւելքում եւ անգամ ուժեղացնում այն»,-ասել է Նեթանյահուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ