News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է կորցնել «ամեն ինչ», եթե վերսկսի թշնամանքը: Այդ մասին ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, երբ Փհենյանը հայտարարել է «կարեւոր նշանակություն ունեցող հաջողված փորձարկումներ» անցկացնելու մասին:

«Կիմ Չեն Ընը չափազանց խելացի է եւ շատ բան կարող է կորցնել, իրականում՝ ամեն ինչ, եթե թշնամաբար գործի: Սինգապուրում նա ստորագրել է ինձ հետ լուրջ համաձայնագիր ապամիջուկայնացման մասին»,-գրել է  Թրամփը թվիթերյան իր էջում՝ նկատի ունենալով 2018 թվականին Սինգապուրում կայացած իր առաջին գագաթնաժողովը Կիմ Չեն Ընի հետ: «Նա չի ցանկանում չեղարկել իր առանձնահատուկ վերաբերմունքը Միացյալ Նահանգների նախագահի հետ կամ միջամտել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին»,-նշել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ