News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը հայտնել է ԲԿ-ում նախօրեին 1.5 ամսական երեխայի մահվան պատճառը: Այս մասին ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել:

«Ի պատասխան մամուլում տարածված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ նյութի՝ տեղեկացնում ենք, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33սմ։ Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։ Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ օրը)՝ սուր զարգացած պոլիօրգան անբավարարության հետևանքով։ Առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելություն և այլ խնդիրներ»,- գրված է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Նոյեմբերի 30-ին ժամը 23։20 սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում «շնչառական խանգարումներ» ախտորոշմամբ հանկարծամահ է եղել իր 1,5 ամսական աղջիկը։ Ա. Ե.-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով:

Տպել
Ամենաշատ