News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետությունը կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը միջուկային խնդրի շուրջ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության շարունակման համար՝ չնայած երկու երկրների միջեւ լարվածության աճին։ Այսպիսի հայտարարությամբ երկուշաբթի հանդես է եկել հարավկորեական միավորման նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հյուսիսային Կորեան եւ ԱՄՆ-ը  դեռեւս ձգտում են հասնել առաջընթացի երկխոսության միջոցով, եւ Կորեայի Հանրապետության կառավարությունն իր կողմից անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որպեսզի աջակցի բանակցային գործընթացին եւ հասնի պայմանավորվածության»,- լրագրողների համար ճեպազրույցում ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լի Սան Մինը։

«Գիտակցելով ստեղծված վիճակի ողջ լրջությունը՝ միավորման նախարարությունը եւ համապատասխան գերատեսչությունները ուշադիր կհետեւեն դրա զարգացմանը»,- ավելացրել է նա։

Այս տարվա վերջին լրանում է ժամկետը, որը Փհենյանը սահմանել է Վաշինգտոնի համար՝ բանակցություններում փոխընդունելի փոխզիջման հասնելու նպատակով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 30-ին Փհանմունջոմում հանդիպման ժամանակ պայմանավորվել էին աշխատանքային մակարդակով վերսկսել միջուկազերծման բանակցությունները, որոնք դադարեցվել էին Հանոյում երկու ղեկավարների անարդյունք գագաթաժողովից հետո այս տարվա փետրվարին։ Այդ պայմանավորվածության համաձայն՝ հոկտեմբերի 5-ին ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հանդիպել են Ստոկհոլմում՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները, բայց երկխոսությունը չի ստացվել։ Հյուսիսային Կորեայի պատվիրակության ղեկավար Կիմ Մյոն Գիլը հայտարարել է խորհրդակցությունների ձախողման մասին եւ խորհուրդ տվել ամերիկյան կողմին ավելի լավ մտածել իրենց դիրքորոշման մասին, միեւնույն ժամանակ, պետդեպարտամենտում չեն համաձայնել նման գնահատականի հետ եւ հանդիպումն անվանել են կառուցողական։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ