News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Դեկտեմբերի 7-ն էր և յուրաքանչյուրիս համար սգո, հիշատակի, հիշողությունների, լավ ու վատ մանկության, ապրումների օր էր: Գյումրին վեր է հառնում, մարդիկ կրկին սկսում են ժպտալ, կյանքը սկսել է ակտիվանալ, ամեն ինչ կարծես ընկնում է իր տեղը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ «Իմ քայլը» խմմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա գրել է. «Կարծես… Չէ դեռ չի ընկել ու չի ընկնում… Ամեն ինչ կվերականգնվի, մարդիկ իրենց բնակարանները կստանան, տնակները կքանդվեն, տանիքները կվերանորոգվեն, փողոցները կարգի կգան, բայց… Որտե՞ղ են գյումրեցիները, քիչ են, շաաատ քիչ, կամաց-կամաց տուն են գնում, գյումրվա հետ կապ չունեցող մարդիկ:

Հա, քաղաքը լցվում է, բայց համն ու հոտը չի վերականգնվելու: Գյումրին խասյաթ ունի ու էդ խասյաթը մենակ գյումրեցին է հասկանում, Գյումրին պահանջ ունի ու էդ պահանջը մենակ գյումրեցին կարող է կատարել:

Գյումրիում ապրելը, դեռ գյումրեցի դառնալ չէ, էդ ուրիշ ձև ունի, իրար չխառնե՜ք: Ես էլ գյումրեցի չեմ, բայց տեսնում եմ թե որքա՜ն և ինչ է պակասում Գյումրու ամբողջական դառնալուն: Հուսամ, որ գյումրեցիները մի օր կլցնեն Գյումրին իրենցով: Առանձնահատկությունը մենակ շենքով չէ, այլ՝ մարդկանցով»:

Տպել
Ամենաշատ