News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական լրացումների, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Դրանց թվում են.

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 90, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 1);

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 57, դեմ՝ 35, ձեռնպահ՝ 30);

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 98, միաձայն)։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլլ օրինագծերի։ Դրանց թվում են.

«Պետական թոշակների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 91, միաձայն);

Քրեական օրենսգրքում լրացումներ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 94, միաձայն);

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 55, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 2);

«Հայաստանի Հանրապետության Զինվորական կանոնադրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 99, միաձայն)։

Պատգամավորները առաջին ընթերցմամբ չեն ընդունել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 38, դեմ՝ 49, ձեռնպահ՝ 8)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ