News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ղրիմում Թեոդոսիայում սկսել են կառուցել էլիտար բնակելի համալիր ուղիղ հայկական գերեզմանոցի վրա, որի մոտ գտնվում է Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին: Պաշտոնյաները թույլտվություն են տվել, սակայն այն, որ դա միջնադարյան եկեղեցու պահպանվող գոտի է, ոչ ոքի չի մտահոգել, հայտնում է НТВ-ն: 

Էլիտար բնակելի համալիրը սկսել են կառուցել հնագույն հայկական գերեզմանոցի տեղում: Նախապես ոչ ոքի չի մտահոգել, որ դա միջնադարյան եկեղեցու պահպանվող գոտի է: Պաշտոնյաները թույլտվություն են տվել, շինարարներն էլ աշխատանքը սկսել են: Բայց երբ բուլդոզերի տակ են հայտնվել շիրիմների տապանաքարերը, նախնիների հիշատակը պաշտպանելու է դուրս եկել ամբողջ հայկական սփյուռքը:

Շինթույլտվությունը տվել էր դեռեւս Ուկրաինայի իշխանությունը, փաստաթղթերը թվագրված են 2006 թվականով:

Թեոդոսիայում հայերը բնակվում են 13-րդ դարից: Քաղաքում մեծ թվով հայկական տաճարներ կան, որոնց մի մասը դաշնային կարգավիճակ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել