News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Օրինագիծը ներկայացվել է ճիշտ ժամանակին, քանի որ կկարգավորի ոստիկանության գործունեությունը եւ կընդլայնի նրա հնարավորություններն ու գործառույթները ավելի արդյունավետ գործունեության համար։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Օպերատիվ հետաքննության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 9-ին ասաց խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ սկսված «պարտիզանական գործողությունների» ֆոնին այս օրենսդրական նախաձեռնությունը բավական կարեւոր է եւ անհրաժեշտ։

Նշենք, որ ներկայացված օրինագծով առաջարկվում է ոստիկանությանը հնարավորություն ընձեռել ինքնուրույն իրականացնելու քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսումներ, որոնք որպես կասկածյալ անցնում են այս կամ այն գործով։

Ինչպես ավելի վաղ նշել էր օրինագծի հեղինակ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, հաշվի առնելով ոստիկանության օպերատիվ-քննչական լիազորությունները, ինչպես նաեւ այն, որ ոստիկանությունում գործում է Օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում, որն ունի համապատասխան մասնագետներ եւ տեխնիկական բազա, այս օրինագծով առաջարկվում է օրենսդրական մակարդակով թույլ տալ քաղաքացիների հեռախոսազրույցների վերահսկողություն եւ գաղտնալսում առկա տեխնիկական միջոցների օգնությամբ։

Սրանով, պատգամավորի կարծիքով, կարելի կլինի ժամանակ խնայել, որը ծախսվում է Ազգային անվտանգության ծառայություն դիմելու վրա՝ նրանց կողմից անհրաժեշտ միջոցներով ապահովելու եւ կազմակերպչական աշխատանքներ կատարելու համար։

Խորհրդարանականը նաեւ պարզաբանել է, որ այսօրվա դրությամբ ոստիկանությունը ստիպված է նման խնդրանքով դիմել ԱԱԾ, որն առանց այդ էլ աշխատանքի ծանրաբեռնված ժամանակացույց ունի։ Օրինագիծը, Խաչատրյանի հավաստիացմամբ, թույլ կտա որոշակի չափով հանել ԱԱԾ-ից մի շարք պարտավորություններ, որոնք չեն մտնում նրա լիազորությունների մեջ, ինչը թույլ կտա պակասեցնել նաեւ ծանրաբեռնվածությունը՝ բարձրացնելով նրա աշխատանքի արդյունավետությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ