News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
478.9
EUR
531.24
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ինձ զարմացրին այն արձագանքները, որ ասում են՝ ինչ զավեշտ է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին կոռուպցիոն մի գործով և ինձ զարմացրին որոշ արձագանքներ, որ ասում են՝ այ, էս ի՞նչ զավեշտ է, Սերժ Սարգսյանին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել։ Ես հասկանում եմ, որ հանրապետությունում կան մարդիկ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ հեռուստադիտողների հայտերով կամ կառավարության կամ վարչապետի կողմից հայտ է ներկաայցվում՝ խնդրում եմ մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 միլիոն դրամի սահմաններում և այս տրամաբանությամբ բխում է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ ես պատվիրել 400 միլիոնանոց, ոչ թե ասենք 4-միլիարդդոլարանոց գործ։ Իմիջիայլոց կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի  դեմ պայքարի այս ընկալումը մեկը մյուսի շարունակությունն է։ Այսինքն գործ ունենք նույն ծագման հետ՝ ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարը և ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը»,-նշեց նա։

Փաշինյանն անդրադարձավ նաև իր այն հայտարարությանը, որ ինքը պետբյուջեից ոչ մի կոպեկ չի գողանում․  «Երկու կամ երեք օր առաջ Աժ-ում ելույթ ունենալիս ես հայտարարեցի, որ պետբյուջեից ոչ մի կոպեկ չեմ գողանում և այդ հայտարարությունից հետո զգացի, որ որոշակի դիսկոմֆորտ ունեմ այդ հայտարարության հետ։ Այդ հայտարարությունը կիսատության որոշակի էլեմենտ ունի և այսօրվա առիթն օգտագործելով ուզում եմ լրացնել այդ հայտարարությունը, որ այո՛, պետբյուջեից ոչ մի կոպեկ, ոչ մի լումա չեմ գողանում, բայց գիտեմ նաև, որ ցավոք սրտի պետական բյուջեի միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում։ Սա շատ կարևոր արձանագրում է այս հայտարարությունն ամբողջացնելու համար, ներառյալ նաև վարչապետի գործունեության հետ կապված պետական ծախսերը ես չեմ կարող 100 տոկոս արդյունավետ համարել։ Բայց ուզում եմ ասել, որ դա նույնպես անձամբ իմ օրակարգի հարց է։ Այն միշտ իմ օրակարգում է եղել, բայց միշտ չէ, որ ես դրանով զբաղվել ե բավարար ինտենսիվությամբ։  Բայց հիմա քանի որ ասել եմ, որ մեր գործերը լավ են, ավելի շատ օրակարգ սպասարկելու հնարավորություն ենք ստացել։ Ես ուզում եմ ՀՀ քաղաքացիներին ասել, որ ընդհուպ 1000 դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը մեր ամենօրյա օրակարգի հարց է այլևս»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել