News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան իր էջում նշել է 2 պատճառ՝ եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերեւույթ կաշառքի եւ կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական։ Նա այդ գրառմամբ անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի տեղակալ Գեւորգ Լոռեցյանին մեղադրանք առաջադրվելուն։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերեւույթ կաշառքի եւ կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական առնվազն երկու պատճառով.

1. Ապացուցելու համար, որ ինքը առնչություն չունի կատարված հանցանքի հետ եւ այն իր հետ համաձայնեցված չի եղել, եւ

2. Իր տեղակալի կողմից կատարած հանցանքի համար կրում է քաղաքական պատասխանատվություն եւ ընդունում է, որ որպես նախարար իր տեղում չի գտնվել եւ չի տիրապետել նախարարությունում տիրող իրա իրավիճակին։

Ընդունված է համարել, որ նախարարի տեղակալը՝ առանց նախարարի գիտության եւ համաձայնության, չի մտնում կոռուպցիոն գործարքների մեջ։ Սա կանոն է, որ կիրառվում է պետական կառավարման համակարգի բարձր էշելոններում։

Լինում են բացառություններ, երբ տեղակալը գործում է ինքնագլուխ եւ իր գործողությունները չի համաձայնեցնում իր ղեկավարի հետ։ Սակայն դա լինում է միայն այն դեպքերում, երբ ղեկավարը, տվյալ պարագայում նախարարը, առավելապես սուբյեկտիվ պատճառներով, իր տեղում չէ եւ նրան ոչ ոք իր ղեկավարած կառույցում լուրջ չի ընդունում։

Երրորդ իրավիճակ չի լինում։

Հետեւություններ թողնում եմ ձեզ, հարգելի քաղաքացիներ»։

Տպել
Ամենաշատ