News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Մենք պետք է հասկանանք աջ ղեկի տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում և ինչպես պետք է իրականացվի, որ լինի անվտանգ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Որոշակի անհանգստություն կա  այդ հարցի հետ կապված, որովհետև, այնուամենայնիվ, տեխնիկական գործողություն է իրականացվում տրանսպորտային միջոցի վրա, որն ինքնին պարունակում է վտանգներ, եթե այդ փոփոխությունը չարվի մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից,  հանրային վտանգ է, այդ իմաստով մենք բացառությունը արեցինք, տրամադրեցինք ժամկետ, որ տվյալ գործողությունը հնարավոր լինի անել նաև Հայաստանում,  այլ ոչ թե արտերկրում, բայց միևնույն ժամանակ օրակարգում մնաց մի խնդիր, որի վրա մենք պետք է աշխատենք, որ հասկանանք այդ տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում, և ինչպես պետք է իրականացվի, որ լինի անվտանգ»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստում որոշվել է թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Սակայն այն կարող է շահագործվել միայն ղեկը փոխելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են առաջին էլեկտրական Ferrari-ի մասին մանրամասներ
Չորս «անկախ» էլեկտրաշարժիչներով եւ յուրաքանչյուր անիվի անհատական քարշակով Ferrari-ի կոնցեպտը թույլ կտա արդյունավետորեն իրագործել կառավարման համակարգը…
Ղազախստանի ՆԳՆ-ը բացահայտել է Հայաստանից Ղազախստան ավտոմեքենաների ներկրման սխեման
Նա հավելել է, որ իրավապահ մարմիններ են դիմում ղազախստանցիները հայտարարություններով, որ Հայաստանում ավտոմեքենա գնելիս ներգրավվել են խարդախ սխեմաներում...
Կանադայի դատարանը Volkswagen-ին գրեթե 150 մլն դոլարով տուգանել է դիզելային սկանդալի վերաբերյալ գործով
Որպես տուգանք վճարված միջոցները կհատկացվեն բնապահպանության հետ կապված ազգային եւ նահանգային նախագծերի աջակցությանը…
Toyota-ն հետ է կանչում ամբողջ աշխարհից 3,4 մլն մեքենա
Ճապոնական Toyota Motor Corp կորպորացիան հայտարարել է, որ հետ է կանչում ամբողջ աշխարհից 3,4 մլն մեքենա էլեկտրոնային խափանման պատճառով,...
Corvette-ի այս տարվա նոր մոդելը, որը հոսքագծից նոր է թողարկվել, աճուրդում վաճառվել է 3 մլն դոլարով
Աճուրդից ստացված ամբողջ եկամուտը տրամադրվել է բարեգործությանը…
Tesla-ի քրոսովերները տիեզերագնացներին կհասցնեն դեպի հրթիռներ
NASA-ի տիեզերագնացները մոտակա ամիսներին առաջին թռիչքը կկատարեն SpaceX հրթիռով...