News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Հեղափոխությունից հետո որոշ գործընթացներ բավականաչափ արագ չեն ընթացել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Սոնա Այվազյանի խոսքով՝ կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ հաստատությունների գործունեության մեջ առաջընթաց կա, սակայն կան նաեւ անհանգստացնող խնդիրներ, որոնք, ըստ Այվազյանի՝ պետք է լուծումներ ստանան Կառավարության կողմից. «Մենք հիմնականում տեսնում ենք շահերի բախմանն առնչվող գործընթացներում, այսինքն՝ կարծում ենք, որ պետք է հնարավորինս լրջորեն վերաբերվել շահերի բախման երեւույթին։ Կարծում ենք, որ ռեֆորմները պետք է արագ ընթանան։ Անցել է մեկուկես տարի հեղափոխությունից, բայց որոշ գործընթացներ այն արագությամբ չեն ընթացել, որոնցով որ արժեին ընթանային եւ գնահատվեին։ Մենք առաջարկում ենք, որ ավելի արմատական, ակտիվ եւ արագ լինեն փոփոխությունները»։

Խոսելով կադրային քաղաքականությունից՝ Այվազյանը նկատեց, որ պետք է ընտրվեն ճիշտ կադրեր, որոնք ունեն գաղափարներ, համարձակ են իրենց գործողություններում, վախվորած չեն, կարող են բերել արմատական փոփոխություններ. «Այդպիսի կադրերի համար է պետք ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի իրենք եւ ներգրավվեն, եւ մնան պետական համակարգում։ Պետական իներցիոն, արատավոր երեւույթները նրանց չներքաշեն այդ երեւույթների մեջ կամ նրանց չստիպեն հեռանալ համակարգից»։

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ նվիրելու սկանդալային քննարկումներին, եւ այն կարծիքներին, թե այդ գործընթացում առկա է կոռուպցիա, Այվազյանն ասաց.

«Մենք ասել ենք՝ կոռուպցիա չկա եւ ըստ էության՝ կոռուպցիա չի երեւում եղած տեղեկատվությունից, որովհետեւ կոռուպցիան արդեն տեղ գտած հանցագործություն է, եթե նման հանցագործություն կար, ապա պետք է դիմել իրավապահ մարմիններին, ոչ թե խորհրդարանում հանձնաժողով ստեղծել։ Մենք ասում ենք՝ կան կոռուպցիոն ռիսկեր. կոռուպցիոն ռիսկեր եւ կոռուպցիան տարբեր բաներ են: Մենք չենք ասում, որ ռիսկեր չկան, մենք ասում ենք, որ եղած ինֆորմացիայից չի երեւում, որ եղել է կոռուպցիա։ Բայց կոռուպցիան տանել քննարկման խորհրդարանական հանձնաժողովում այդքան էլ ճիշտ չէ։ Կոռուպցիայով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»։

Տպել