News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դատավորներին ժամկետից շուտ թոշակի ուղարկելու հարցը պետք է որոշի Հայաստանն ինքը, քանի որ դրսից այս կամ այն մեխանիզմի ներդրումը կարող է բացասական ազդեցություն ունենալ դատա-իրավական համակարգի վրա: Այս մասին դեկտեմբերի 9-ին Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

Նա նշեց, որ Վրաստանում 90-ական թվականներից սկսած տարբեր բարեփոխումներ են անցկացվել, այդ թվում՝ դատավորներին ժամկետից շուտ թոշակի ուղարկելու միջոցով:

«Այս բարեփոխումը ունեցել է ե՛ւ բարդություններ, ե՛ւ դրական ազդեցություն, սակայն չի կարելի ասել՝ այն արդյոք կգործի՞ Հայաստանի դեպքում»,- հավելեց նա:

Վրացի նախարարի խոսքով՝ երբ ինքը կառավարություն է եկել, կառավարության առջեւ դրված էր դատա-իրավական համակարգի բարեփոխումների դիլեման:

«Այդ դիլեման հանգում էր հետեւյալին՝ դատա-իրավական համակարգը վերակազմակերպե՞լ՝ դատավորներին ժամկետից շուտ թոշակի ուղարկելով, թե՞ փոխել օրենքների հանդեպ մարդկանց վերաներմունքը՝ կիրառելով ինստիտուցիոնալ մոտեցում: Այդ ժամանակ Վրաստանի վարչապետը կոչ արեց գնալ ինստիտուցիոնալ մոտեցման կիրառման ճանապարհով: Չնայած դա տարածված մոթեդ չէր, եւ հաճախ էին քննադատում, 2 տարի առաջ անցկացված հետազոտությունների տվյալներով՝ Վրաստանի բնակչության 52 տոկոսը վստահում է դատական համակարգին, ինչը հաջողություն է: Անկասկած կա բան, թե ինչի ձգտես, սակայն հաջորդ հաջորդ կառավարության համար լավ հիմք է ստեղծվել հետագա բարեփոխումների համար»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է օրինագիծ, որով առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորներին ժամկետից շուտ թոշակի ուղարկել՝ պահպանելով նրանց աշխատավարձերը եւ հավելավճարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ