News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանում ծնվել են խոզի ու կապկի առաջին հիբրիդները։ Թեեւ փոքրիկները սատկել են արդեն մի քանի օր հետո, հեռազոտողները նշում են, որ իրենց փորձը կարեւոր փուլ է օրգանների աճեցման տեխնոլոգիայի զարգացման համար, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Protein & Cell-ին։

Հետազոտողները ստեղծել են քիմերներ՝ խոզերի սաղմերում ավելացնելով խեցգետնակեր մակակաների սաղմնային ցողունային բջիջներ։ Հետո նրանք սաղմերը տեղադրել են խոզերի արգանդում։ Կապկի բջջի 4000 նմուշից «կպել» են միայն 10 սաղմեր, դրանցից էլ ժամանակին ծնվել է միայն երկու խոճկոր, որոնք մեկ շաբաթ էլ չեն ապրել։ Բայց գիտնականները դա կապում են ոչ թե սաղմի փոփոխության, այլ վատ կատարված ԱՄԲ-ի հետ. ութ «հսկիչ» խոճկոր սատկել է այդ նույն ժամանակաընթացքում։

Մակակաների բջիջները պահպանվել են խոճկորների բոլոր հյուսվածքներում։ Հետազոտողները փորձը համարում են կարեւոր քայլ կենդանիներին նրանց մարմնում մարդկային օրգանների աճեցման համար օգտագործելու ճանապարհին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ