News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների համատեղ նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՀԱՊԿ երկրների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի 15-րդ նիստին մասնակցելու են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, Ղրղզստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը:

«ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ նիստի ժամանակ քննարկվելու են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները, որոնք Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է կազմակերպությունում 2020 թվականին նախագահության շրջանում, ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերները եւ սպառնալիքները»,- հստակեցրել են մամուլի ծառայությունից:

Դրանից բացի, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը զեկուցել է «Մարտական եղբայրություն-2019» օպերատիվ-ռազմավարական համատեղ զորավարժությունների հիմնական արդյունքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինում կայացել է ՀԱՊԿ, ՇՀԿ և ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի...
Հայաստանը որոշել է ՀԱՊԿ-ում դեսպան չնշանակել. Factor.am
Ի դեպ, իշխանական տարբեր պաշտոնյաներ պնդում են, որ այն վավերացնելու են...
Ստացվող տեղեկությունների համաձայն՝ Վաշինգտոնը եւ Բրյուսելը Երեւանին համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. Զախարովա
Ամերիկացիները ապակառուցողական մոլեռանդությամբ մշակման են ենթարկում Երեւանին...
Ղազախստանի ԱԳՆ-ն հերքել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին տեղեկությունը
Տեղեկատվությունը է տարածվում, թե, իբր, Ղազախստանն ու Հայաստանը բանակցում են ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ․․․
Լավրովը և ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները քննարկել են կառույցի փոխգործակցությունը ՄԱԿ-ի հետ
Դիտարկվել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային խնդիրների լայն․․․
ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերից դուրս գալը հղի է բռնության նոր բռնկումներով. Կոսաչով
Ռուսաստանի և առաջին հերթին անձամբ մեր նախագահի արժանիքն այն է, որ իրավիճակը երկար ժամանակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ