News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2016-2017 թվականների տվյալների՝ Հայաստանում ծխում է բնակչության 28 տոկոսը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 9-ին ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Նրա խոսքով՝ հարցվածների կեսից ավելին ասել է, որ ենթարկվել է ծխելու երկրորդային ներգործության իր տանը, իսկ կանանց 21 եւ տղամարդկանց 32 տոկոսը՝ աշխատավայրում։ Նաեւ արձանագրվել է, որ հղի կանանց 70 տոկոսն ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը»,- ընդգծել է Նանուշյանը։

Նշենք, որ օրինագծերի փաթեթով նախատեսվում է ծխախոտի արգելք փակ հաստատություններում։ Ծխելու սահմանափակումներ կմտցվեն հանրային տրանսպորտում, մանկական հրապարակներում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում եւ բուժկենտրոններում, կրթական եւ մշակութային հաստատություններում։

Բացի այդ, նախատեսված են որոշակի կանոններ ծխախոտի իրացման համար, ինչպես նաեւ սահմանափակումներ են մտցվել ծխախոտի արտադրանքի գովազդում։

Կարգախախտների հանդեպ կկիրառվեն տուգանքներ։ Եթե տրանսպորտային միջոցի վարորդը վարելու ժամանակ բռնվի ծխախոտ կամ փոխարինիչ ծխելիս, կտուգանվի նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։

Ծխախոտի կամ փոխարինիչի ծխելու արգելքը խախտելը պաշտոնական անձանց կողմից կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100 կամ 200-ապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց պարագայում՝ 50-ապատիկի չափով։ Միեւնույն ժամանակ, պաշտոնատար անձի կողմից նույն խախտումը առաջին խախտումից հետո երեք ամսվա ընթացքում ենթադրում է կրկնակի տուգանքի գանձում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել