News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ակնհայտ է, որ քաղաքական շահարկումներ եղել են, ապագայում էլ կլինեն: Այս մասին ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։

«Կուզեի ներկայացնեիք՝ դիմադրություն արդյոք եղել է: Ե՞րբ սպասենք Խաչատուրովի, Բաղմանյանի եւ Սերժ Սարգսյանի հարցաքննությանը ձեր հանձնաժողովում: Դուք հայտարարել եք այդ մասին»,-հարցրեց Բաբաջանյանը:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ դիմադրության չեն հանդիպել․ «Գուցե չհասկացված պահեր են եղել, բայց հանձնաժողովը կարողացել է հաղթահարել դրանք: Իսկ հրավիրյալները հաստատված են, ձեր մատնանշած անձանց մենք պարտավոր ենք լսել՝ ընդհուպ մինչեւ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին, որը գերագույն գլխավոր հրամանատարն է եղել: Հարցեր են հավաքագրվել, որոնց վերջական պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից, իսկ դրանից առաջ՝ բոլոր այն պաշտոնյաներից, որոնք ունեցել են կառավարման առումով առնչություններ: Քաղաքական շահարկումը բացառվել է մինչ այս պահը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ