News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ծխելու դեմ պայքարին ուղղված օրենսդրական փաթեթում՝ ներկա տեսքով, կան ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի հետ որոշակի հակասություններ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 9-ին ասաց խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ հակասությունները հիմնականում կապված են ծխախոտների եւ ծխախոտի արտադրանքի բոլոր տեսակների համար միատեսակ տուփերի պահանջի հետ, ինչը պետք է ուժի մեջ մտնի միայն 2024 թվականի հունվարի 1-ից։

Միեւնույն ժամանակ, Թունյանը նշել է, որ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համաձայնել է գնալ մի շարք զիջումների եւ, մասնավորապես, հրաժարվել է այդ արտադրանքի բոլոր տեսակների համար ծխախոտի միասնական ու միատեսակ տուփի ներդրման կետից՝ անկախ դրանց անվանումից ու արտադրող ընկերությունից։ Բացի այդ, առողջապահության նախարարությունում հրաժարվել են հանրային սննդի վայրերում ծխախոտի վաճառքի արգելքից, քանի որ դա, խորհրդարանականների կարծիքով, կարող է հանգեցնել ստվերային շուկայի առաջացման եւ «ինքնափաթաթման», ինչը նույնպես վնասակար է առողջության համար։

Բայց, պատգամավորի խոսքով, այդ լրացումները կմտցվեն միայն երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում, իսկ առայժմ նա կոչ է անում գործընկերներին աջակցել եւ քվեարկել օրենսդրական նախաձեռնության օգտին այսպիսի՝ դեռ թերի մշակված տեսքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ