News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Զրո քաղաքական ազդեցություն ունեցող ուժին հակազդելու համար ամբողջ Հանրային հեռուստաընկերության եթերը մեկ օր տրամադրվում է այդ ուժի հակաքարոզչությանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ՀՅԴ անդամների ակցիաներին։

ՀՅԴ երիտասարդական միության անդամը հայտնեց, որ առաջիկա շաբաթում կրկին կունենան ակցիաներ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

«Պատմության մեջ այնպիսի դեմքեր են հրաժարական տվել, որ դրանից 2 շաբաթ առաջ չէին էլ պատկերացնում։ Հաշվի առնելով այս զարգացումները՝ նման հայտարարություն անող մարդկանց չենք հասկանում՝ ինչպես են նրանց զբաղվում քաղաքականությամբ։ Եթե սա զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժն է, ապա ես վախենում եմ պատկերացնել ուժեղ ազդեցություն ունեցող քաղաքական ուժի դեմ ինչ է լինելու։ Մարդիկ վախենում են դեմ խոսելու, պիտակավորելու համար որպես սեւեր կոչվել»։

Անդրադառնալով կուսակցության անդամներից մի քանիսի դուրս գալուն միությունից՝ ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանն ասաց, որ իրենց կուսակցության ներսում ներքին ժողովրդավարությունը կուսակցության ներսում արմատացած է.

«Դաշնակցական երիտասարդները հանձնառու են հզոր ընկերվար, ժողովրդավար եւ ազգային արժեքներ կրող պետություն կերտելու գործում։ Մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու դրան։ Եթե օրինակ բերենք մեր խմբային ժողովները, ցանկացած հարց, որ մտնում է ժողով, բոլորն ունեն իրավունք՝ արտահայտվելու։ Երբ ժողովն արդեն կայացնում է որոշում, այդ պահից հետո բոլորս դառնում ենք մի զինվոր՝ այդ գործն իրագործելու համար։ Եթե այդ որոշումից հետո եթե ցանկացած ոք ուրիշ ուղղությամբ է գնում, գոյություն ունի կանոնագիր եւ այդ համապատասխան կետով արժանանում են համապատասխան պատժին։ Յուրաքանչյուրը երբ մտնում է այդ շարքերը, երդում է տալիս հստակ նպատակի համար՝ ձեռքը դնելով կանոնագրքի վրա։ Այդ երդումը սովորական երդում չի՝ հորս արեւ կամ մորս արեւ արտահայտություններով չէ։  Որոշումը ոչ թե կայացվել է նրա համար, որ նրանք չեն մասնակցել ցույցերին, այլ նրա համար, որ հրապարակային քննադատել են կուսակցությանը, որն արգելված է մեր կանոնագրով»։

Տպել
Ամենաշատ