News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Անտառամուտ համայնքում դեկտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրություններին հաղթել է համայնքի նախկին ղեկավար եւ միակ թեկնածու  Արայիկ Գեւորգյանը` 108 ձայնով:

Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում հաղթել է ԲՀԿ-ական, համայնքի նախկին ղեկավար Նորայր Մելքոնյանը` 295 ձայնով, իսկ մյուս թեկնածուն` անկուսակցական  Աշոտ Մուշեղյանը նրանից հետ է մնացել ընդամենը 38 ձայնով:

Գեղարքունիքի Զովաբեր համայնքում հաղթել է անկուսակցական  Խաչիկ Բաղդասարյանը` ստանալով 357 քվե:

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում հաղթել է նախկին համայնքապետ, անկուսակցական Ռուստամ Հասանյանը` 72 ձայնով:

Արմավիրի Նորապատ համայնքում հաղթել է նախկին համայնքապետ,  անկուսակցական Վահրամ Խաչատրյանը, ով միակ թեկնածուն է եղել:

Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում հաղթել է նախկին  համայնքապետ, անկուսակցական Սեւադա Մանուկյանը: Նա նույնպես եղել է միակ թեկնածուն:

Արագածոտնի մարզի Հակո համայնքում հաղթել է միակ ՀՀԿ-ական թեկնածու Սերյոժա Չարչոյանը` 25 ձայնով: Նա միակ թեկնածուն է եղել, համայնքն արդեն ղեկավարում է 11 տարի:

Արագածոտնի մարզի Ավան համայնքում հաղթել է Գեւորգ Գալստյանը, ով անկուսակցական է եւ որպես ուսուցիչ է աշխատում նույն համայնքում:

Արարատի մարզի Տափերական համայնքում հաղթել է համայնքապետարանի գլխավոր հաշվապահ, անկուսակցական Կարեն Խաչատրյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են եղել, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթացել են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ