Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, Արարատի մարզի Շահումյան գյուղի դաշտերից հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 34-ամյա Արթուր Ն.-ին, որը դեկտեմբերի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /Սուտ մատնությունը/ 1-ին մասի մեղադրանքով: