News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գնալ բանտարկյալների փոխանակման «բոլորը բոլորի հետ» սկզբունքով: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել էր Իրանում ձերբակալված ամերիկացի ուսանող Վան Սիյուեին ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի կենսաբան Մասուդ Սուլեյմանիի հետ փոխանակելու մասին:

«(Փոխանակման) մեր սկզբունքն է բոլորը բոլորի հետ: Մենք նախկինի պես դա ենք պնդում»,- ասել է Ռաբիին մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ Իրանի իշխանությունները ուրախ են կայանալիք փոխանակման համար:

Նրա խոսքով՝ Իրանը ելնում է հումանիտար պատկերացումներից, համաձայնվել է ամերիկացի ուսանողին ազատել: Փոխանակման գործում իր դերն է խաղացել նաեւ ամերիկացի մի նախկին պաշտոնյա, որն Իրան է ուղարկել այս կապակցությամբ ուղերձ, հավելել է Ռաբիին, բայց նրա անունը չի հրապարակել:

Հարցին՝ կարո՞ղ է արդյոք փոխանակումը հող ստեղծել ԱՄՆ-ի հետ այլ թեմաներով բանակցությունների համար, նա պատասխանել է, որ Իրանի դիրքորոշումը չի փոխվել՝ ԱՄՆ-ի հետ «5+1» ձեւաչափով (Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ) բանակցությունների համար Վաշինգտոնն առաջին հերթին պետք է չեղարկի Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցները:

Կենսաբան Մասուդ Սուլեյմանին ԱՄՆ էր ուղեւորվել որպես դասախոս եւ հետազոտող, սակայն 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Չիկագոյի Օդանավակայանում ձերբակալվել էր, չնայած ունեցած մուտքի վիզային: Նրան մեղադրանք էր առաջադրվել ամերիկյան պատժամիջոցների խախտման համար:

ԱՄՆ քաղաքացի Վան Սիյուեին, ում Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել էին 2016 թվականին, դատարանը դատապարտել էր 10 տարվա բանտարկության՝ Իրանի իշխանության մարմիններում «ներդրվելու» փորձի մեղադրանքով: Իրանական կողմի տվյալներով՝ դատապարտյալն Իրանում «տեղեկություններ էր հավաքում» եւ «գործում Ամերիկայի ուղղակի ցուցումով»:

Նախկինում ԱՄՆ-ն Իրանին բազմիցս կոչ է արել ազատել բանտարկված ամերիկացի քաղաքացիներին: 2017 թվականի հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել էր «հետեւանքներով», եթե ամերիկացիներն ազատ չարձակվեն: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ գնալ բանտարկյալների փոխանակման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ