News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կսատարի «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» մասին օրինագծին։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» մասին օրինագծի եւ հարակից օրենքների քննարկման ժամանակ, դեկտեմբերի 9-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը լրամշակման կարիք ունի։  

Նշենք, որ այս օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաեւ արգելել ծխախոտի օգտագործումը փակ հաստատություններում։ Ծխելու սահմանափակումներ կմտցվեն հանրային տրանսպորտում, մանկական հրապարակներում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում եւ բուժկենտրոններում, կրթական եւ մշակութային հաստատություններում։

Բացի այդ, նախատեսված են որոշակի կանոններ ծխախոտի իրացման համար, ինչպես նաեւ սահմանափակումներ են մտցվել ծխախոտի արտադրանքի գովազդում։

Կարգախախտների հանդեպ կկիրառվեն տուգանքներ։ Եթե տրանսպորտային միջոցի վարորդը վարելու ժամանակ բռնվի ծխախոտ կամ փոխարինիչ ծխելիս, կտուգանվի նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։

Ծխախոտի կամ փոխարինիչի ծխելու արգելքը խախտելը պաշտոնական անձանց կողմից կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100 կամ 200-ապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց պարագայում՝ 50-ապատիկի չափով։ Միեւնույն ժամանակ, պաշտոնատար անձի կողմից նույն խախտումը առաջին խախտումից հետո երեք ամսվա ընթացքում ենթադրում է կրկնակի տուգանքի գանձում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ