News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ստորագրել է երկրի խորհրդարանի ընդունած օրենքը հյուրանոցներում կենալու ծառայությունների 2 տոկոսանոց հարկի մասին 2020 թվականի ապրիլի 1-ից։ Օրենքի տեքստը հրապարակվել է Resmi Gazetе պաշտոնական պարբերականում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Թուրքիայի նախագահն ավելի վաղ օրենքն ուղարկել էր լրամշակման, բայց նրա առարկությունները վերաբերում էին միայն էլեկտրաէներգիա արտադրողների հարկմանը։

Ավելի վաղ Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիայի ղեկավար Օսման Այըքը ՌԻԱ «Նովոստի»-ին ասել էր, որ հանգիստը Թուրքիայում աննշան կթանկանա, եթե զբոսաշրջիկներին պարտավորեցնեն հյուրանոցում մնալու հարկ վճարել։ Նրա խոսքով՝ թուրք հյուրանոցատերերը քանիցս քննադատական դիտողություններ են արել այս օրինագծի առիթով, բայց նրանց չեն լսել։ Հարկից գոյացած միջոցները կուղղվեն Թուրքիայի բյուջե։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ