News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Հայաստանի առողջապահության նախարարության ներկայացրած հակածխախոտային օրենքը չի ազդի հանրապետությունում ծխախոտային արտադրանքի արտադրության եւ արտահանման վրա: Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ նիստում «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» մասին օրինագծերի փաթեթի եւ կից օրենքների քննարկման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Փոխնախարարի հավաստիացմամբ՝ այս օրենսդրական նախաձեռնության նպատակն է միայն Հայաստանում ծխախոտի գործածման ծավալների կրճատումը:

Նշենք, որ այս օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաեւ արգելել ծխախոտի օգտագործումը փակ հաստատություններում։ Ծխելու սահմանափակումներ կմտցվեն հանրային տրանսպորտում, մանկական հրապարակներում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում եւ բուժկենտրոններում, կրթական եւ մշակութային հաստատություններում։

Բացի այդ, նախատեսված են որոշակի կանոններ ծխախոտի իրացման համար, ինչպես նաեւ սահմանափակումներ են մտցվել ծխախոտի արտադրանքի գովազդում։

Կարգախախտների հանդեպ կկիրառվեն տուգանքներ։ Եթե տրանսպորտային միջոցի վարորդը վարելու ժամանակ բռնվի ծխախոտ կամ փոխարինիչ ծխելիս, կտուգանվի նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։

Ծխախոտի կամ փոխարինիչի ծխելու արգելքը խախտելը պաշտոնական անձանց կողմից կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100 կամ 200-ապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց պարագայում՝ 50-ապատիկի չափով։ Միեւնույն ժամանակ, պաշտոնատար անձի կողմից նույն խախտումը առաջին խախտումից հետո երեք ամսվա ընթացքում ենթադրում է կրկնակի տուգանքի գանձում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ