News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տարիք կա, որին հասնելուց հետո բժիշկները մարդկանց խորհուրդ են տալիս ծխել կամ առաջարկում են այն չթողնել: Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ նիստում «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» մասին օրինագծերի փաթեթի եւ կից օրենքների քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Այսպես, ըստ նրա, որոշ մարդիկ նիկոտինի պակասի պատճառով առողջական խնդիրներ են ունենում:

«Հայրս մահացել է թոքերի քաղցկեղից, եւ երբ 60 տարեկանում նա փորձեց ծխելը թողնել, նրա մոտ սկսվեցին առողջական խնդիրներ, եւ բժիշկները նրան առաջարկեցին շարունակել ծխել: Մեզ մոտ ոչ մի տվյալ չկա, թե ով եւ ինչպես է ծխում: Դուք չնշեցիք նրանց տարիքը եւ սեռը: Դուք չնշեցիք, թե հատկապես ո՞ր մարզերի մասին է խոսքը, Երեւանի՞, թե՞ հանրապետության մարզերի»,- ասաց Գորգիսյանը:

Նշենք, որ այս օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաեւ արգելել ծխախոտի օգտագործումը փակ հաստատություններում։ Ծխելու սահմանափակումներ կմտցվեն հանրային տրանսպորտում, մանկական հրապարակներում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում եւ բուժկենտրոններում, կրթական եւ մշակութային հաստատություններում։

Բացի այդ, նախատեսված են որոշակի կանոններ ծխախոտի իրացման համար, ինչպես նաեւ սահմանափակումներ են մտցվել ծխախոտի արտադրանքի գովազդում։

Կարգախախտների հանդեպ կկիրառվեն տուգանքներ։ Եթե տրանսպորտային միջոցի վարորդը վարելու ժամանակ բռնվի ծխախոտ կամ փոխարինիչ ծխելիս, կտուգանվի նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։

Ծխախոտի կամ փոխարինիչի ծխելու արգելքը խախտելը պաշտոնական անձանց կողմից կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100 կամ 200-ապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց պարագայում՝ 50-ապատիկի չափով։ Միեւնույն ժամանակ, պաշտոնատար անձի կողմից նույն խախտումը առաջին խախտումից հետո երեք ամսվա ընթացքում ենթադրում է կրկնակի տուգանքի գանձում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ