News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 29
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է գործակալությունը քիչ բյուրոկրատական եւ ավելի ճկուն դարձնել։

Գրոսին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները ստանձնել է դեկտեմբերի 3-ին։

«Ես ուզում եմ գործակալությունն ավելի պատասխանատու, քիչ բյուրոկրատական, ավելի ճկուն, ավելի հավակնոտ դարձնել։ Մեր գործակալությունը հսկայական է, մեր աշխատակիցները հրաշալի են, նրանք բոլորը եկել են տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի լավագույն տեխնոլոգիական ինստիտուտներից։ Եւ մեզ պետք է դա ճիշտ օգտագործել։ Կարելի է ունենալ լավագույն գործիք, սակայն եթե այն ճիշտ չօգտագործես, բաց կթողնես հնարավորությունը։ Իսկ ես չեմ ուզում բաց թողնել հնարավորությունները»,- հայտարարել է Գրոսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել