News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայ հասարակության գլխի տակ «փափուկ բարձ» դնելու փորձեր են արվում, եւ դա անընդունելի է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 9-ին ասաց քաղաքագետ Անժելա Էլիբեկովան։

«Մենք տեսանք, որ Երեւան եւ Բաքու Լավրովի այցերի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը յուրաքանչյուր մայրաքաղաքում հայտարարություններ արեց, որոնք ելնում են Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից։ Հայաստանի մայրաքաղաքում նա շեշտադրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, իսկ Բաքվում, ի թիվս այլոց, Ալիեւի եւ Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ արձանագրվեց, որ հայկական մոտեցումը չի նպաստում գործընթացին եւ պարունակում է ապակառուցողական տարրեր։ Բացի այդ, մենք տեսնում ենք, որ տարբեր հարթակներից Զանգեզուրի եւ հայկական այլ տարածքների զավթման մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ-ն չի արձագանքում, այնինչ միանգամայն այլ պատկեր է, օրինակ, երբ Փաշինյանն է հայտարարում այն մասին, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»,- նշել է նա։

Փորձագետը նկատել է, որ մշտապես խոսվում է այն մասին, որ որոշումները պետք է լինեն փոխզիջումային բոլոր կողմերի համար, բայց նման որոշում չկա եւ առաջիկայում չի լինի։

Նա նշել է, որ միշտ բանակցություններից հետո բոլոր անհանգստություններին հնչում է պատասխանն այն մասին, որ գլխավորը՝ սահմանին չեն կրակում։

«Բայց դա չի նշանակում, թե չեն կրակելու, եւ դա չի բացառում, որ կողմերը  պատրաստվում են պատերազմի հանգիստ պայմաններում։ Սա վտանգավոր իրավիճակ է, քանի որ բթացնում է հասարակության զգոնությունը, այդ թվում այսրոպեական տեղեկատվական արտանետումներով, որոնք շեղում են ուշադրությունը կայուն խնդրից։ Այս ամենը հակասում է այն հայտարարություններին, որ հասարակությունն առավելագույն չափով տեղեկացված է լինելու բանակցային գործընթացի մասին։ Մենք չգիտենք՝ վարվո՞ւմ են արդյոք բանակցություններ առհասարակ, եթե այո, ապա ինչի մասին, եւ ստացվում է՝ առանց Ղարաբաղի մասնակցությա՞ն։ Եթե ոչ, ապա ինչի՞ մասին են զրուցում նախարարները ժամերով։ Նպաստո՞ւմ է արդյոք «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարությունը կամ այն, որ Հայաստանը եւ Ղարաբաղը նույն դիրքորոշումն ունեն խնդրի վերաբերյալ, Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու վերաբերյալ։ Եթե չկա բանակցային գործընթաց, ապա ի՞նչ պայմանավորվածությունների շրջանակում է իրականացվել լրագրողների փոխայցելությունը»,- ընդգծել է քաղաքագետը՝ ավելացնելով, որ պետք է ելնել տարածքների հանձնման կամ չհանձնման մանիպուլյացիոն դիսկուրսից, եւ այս խնդիրը ներկայացնել ավելի լուրջ հունով, այլապես դա կարող է վտանգավոր լինել բոլորի համար։

Էլիբեկովան նկատել է, որ շատ հարցեր են մնացել նաեւ Բրատիսլավայից հետո, օրինակ՝ այն մասին, թե ինչու Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեքստում չեն եղել կարեւոր տողեր՝ ակտուա՞լ է արդյոք ադրբեջանցի փախստականների մասին թեզը, եւ կարո՞ղ է արդյոք այդ հարցը հավակնել Ստեփանակերտի կարգավիճակի մասին հավասար հարց լինելուն։

Քաղաքագետի խոսքով՝ հասունացել է Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ռազմական համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտությունը, ինչը կբարձրացնի Ստեփանակերտի կարգավիճակը, կչեզոքացնի Բաքվի քարոզչական նկրտումները, կփակի այն հարցի պատասխանը, թե ինչ են անում Հայաստանի քաղաքացիները շփման գծում։

Հիշեցնենք, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Սթեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ եւ մասնակցությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան կարգավորման քայլերի իրականացման հարցում շարժ կա. ՌԴ ԱԳՆ
Որոշակի շարժ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում...
Հայաստանում երկրաշարժի ժամանակ ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին. նախկին բաքվեցի
Ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին երկրաշարժի առիթով, ասում է բաքվեցի կինը...
Բաքվում հայերի ջարդի կազմակերպման գործում մեծ է Հեյդար Ալիեւի դերը. փորձագետ
Ստոլյարովն իր գրքում բերում է Ալիեւի խոսքն այն մասին, որ չպետք է արյունից վախենալ, եւ այն որքան շատ լինի, այնքան լավ կլինի…
ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին Մամեդյարովի հայտարարությանը
ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո...
«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հաղորդագրությունը՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ
Անկախությունը արցախցիների կյանքի իրավունքի միակ երաշխիքն է...
«Մենք չենք խուսափում»․ Զոհրաբ Մնացականյանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին
Ինձ համար չափազանց զգայուն է եւ վատ եմ ընդունում այս իրավիճակը․․․
Ամենաշատ