News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեի նախագահը «Համագործակցության համար» մեդալով պարգեւատրել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալին, ինչպես նաեւ՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի մի շարք ծառայողների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մասնավորապես՝ «Համագործակցության համար» մեդալով պարգեւատրվել են Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը եւ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Հակոբյանը՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում խմբի կողմից սպանություն կատարած անձանց հայտնաբերելու, հանցագործությունը բացահայտելու կապակցությամբ:

ՀՀ ոստիկանության ԿՄ վարչության Կոտայքի բաժնի պետ Խորեն Բարխոյանը, նույն բաժնի օպերատիվ գծով տեղակալ Անդրանիկ Մելոյանը պարգեւատրվել են՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում, նույն թվականի դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, դեկտեմբերի 5-ին Երեւան քաղաքի մի շարք թաղամասերում եւ նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում խմբի կազմում ավազակային հարձակումներ իրականացրած անձանց հայտնաբերելու եւ հիշյալ հանցագործությունները բացահայտելու կապակցությամբ:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն իր ելույթում ընդգծեց, որ չնայած գործառութային որոշակի տարբերություններին՝ քննիչները, ոստիկաններն ու դատախազները համատեղ են պայքարում հանցավորության դեմ՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ։

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեր կողմից կատարված աշխատանքի համար: Ի շնորհիվ մեր գերատեսչությունների խորը համագործակցության՝ վերջին օրերին հնարավոր եղավ բացահայտել 7 ավազակային հարձակման, 11 բնակարանային գողության, 1 սպանության եւ սպանության փորձի դեպք»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

Քննչական կոմիտեի նախագահը հանցավորության դեմ պայքարում արձանագրած հաջողությունների համար շնորհակալություն հայտնեց ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանին եւ նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանին:

Տպել
Ամենաշատ