News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս օրենսդրական փաթեթով առաջարկվում է, որ կառույցների եւ շենքերի սեփականատերերը պարտադիր, ինչպես նաեւ այլ հաստաված վճարները, որոնք սահմանվել են այս օրենքով, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմնին վճարեն իրենց բանկային հաշվով անկանխիկ ճանապարհով: Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ նիստում «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց օրինագծի հեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այս օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում կմեծանա համատիրության անդամների պատասխանատվությունը եւ կստեղծվի պետական միջոցների տեղաբաշխման արդյունավետ համակարգ:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակը հավաստիացրեց, որ փոփոխությունները ուղղվելու են նաեւ այլ կառույցների եւ շենքերի սեփականատերերի վճարման գործընթացի արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանը՝ պահպանելով բոլոր պարտադիր նորմերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ