News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության նոր գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Եվրոպան պետք է ավելի հաճախ երկխոսություն վարի ուժի դիրքերից։ Այս մասին քաղաքական գորխիծն ասել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 9-ին նախատեսված՝ Եվրամիության 28 անդամ երկրների արտգործնախարարների՝ իր նախագահությամբ անցկացվելիք առաջին նիստի նախօրեին, տեղեկացնում է DW-ն։

«Մենք պետք է ավելի հաճախ խոսենք ուժի լեզվով, ոչ թե նրա համար, որպեսզի ենթարկեցնենք, այլ որպեսզի նպաստենք ավելի խաղաղ, կայացած եւ արդար աշխարհակարգին»,- կարծում է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Բորելի կարծիքով՝ աշխարհը ներկա պահին աշխարհառազմավարական մրցակցության վերածնունդ է ապրում, որն արտահայտվում է Չինաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ դիմակայությամբ։ ԵՄ-ն ունի ընտրություն՝ լինել խաղացո՞ղ այս խաղում, թե՞ դառնալ հարթակ դրա համար։ «Մենք պետք է ի վիճակի լինենք ոչ միայն արձագանքելու, այլեւ գործելու եւ, անհրաժեշտության դեպքում, հակազդեցություն ցուցաբերելու»,- ընդգծել է նա։

Նախարարական նիստի դեկտեմբերի 9-ի օրակարգում դեկտեմբերի 12-13-ին ԵՄ գագաթաժողովի նախապատրաստությունն է, Իրանի հետ միջուկային գործարքը եւ փոխգործակցությունն Աֆրիկայի երկրների հետ։ Բացի այդ, ուշադրության կենտրոնում կլինի բանակցությունների ընթացքը «նորմանդական ձեւաչափով» (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա) Փարիզում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
Ամենաշատ